28 05 2021

Ե՛վ երկիրը լքողների թիվը պետք է պակասի, և՛ ծնելիությունը ավելանա․ Ռոբերտ Քոչարյանը՝ ժողովրդագրության մասին



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․

«Ժողովրդագրության խնդիրը չի կարող առանձին դիտարկվել։ Կառավարության ամբողջ գործունեությունը պետք է հանգեցնի ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը։ Հայաստանի անկախության ողջ ընթացքում ընդամենը երեք տարի ենք ունեցել դրական միգրացիոն սալդո։ Այդ տարիները եղել են իմ նախագահության վերջին երեք տարիները։ Կառավարության աշխատանքի արդյունքը պետք է հենց այդ ցուցանիշով արտահայտվի։ Ե՛վ երկիրը լքողների թիվը պետք է պակասի, և՛ ծնելիությունը ավելանա։ Աշխատանքիդ երկրորդ գնահատանը կյանքի միջին տևողությունն է։ Եթե այս ցուցանիշը նվազում է, ուրեմն երկրում վիճակը լավ չէ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ