02 10 2021

Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տալու. «Փաստ»

Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, երկուշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, տարածաշրջանային և ներքաղաքական թեմաներով ասուլիս է տալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ասուլիսի թեմաներն են լինելու Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, երկրում առկա վիճակը, հնարավոր զարգացումները, վտանգներն ու մարտահրավերները։

Մեր ունեցած տեղեկություններով, լրատվամիջոցները հրավիրվելու և մասնակցելու են հավատարմագրման կարգով. նախատեսվում է ընդգրկել լրատվադաշտի ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ իշխանական դաշտում գործող լրատվամիջոցները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ