«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթեւ խոշորացված համայնքներում հոկտեմբերի 17-ին առաջին անգամ համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ինչպես արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ հիմա, ֆեյք ընդդիմադիր ուժերը պատրաստվում են ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Ավելին`նրանք նույնիսկ ավելի լրջորեն են անցել նախապատրաստական աշխատանքների, քան իշխանությունն ու հիմնական ընդդիմությունը:
Իհարկե, նրանց վերջում վերապահված է լինելու իշխանության ՙհաճախորդի՚ դերակատարությունը համայնքներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը