26 07 2024

Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան

Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր չէ), որից դիտարկելիս, դրա գերակայության շնորհիվ, Նախիջևանի ողջ Սադարակ քաղաքը, «գայլի դարպաս» կոչվող լեռնանցքը և դրանով Նախիջևանից դեպի Թուրքիայի սահմանային անցակետ տանող միակ ճանապարհը կարծես ձեռքիդ ափի մեջ լիներ, անզեն աչքով տեսանելի էր ցանկացած տեղաշարժ։
Օրերս Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի, որ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը, մի պահ չհավատացի, ավտոմեքենայից իջա, հեռախոսով պատկերը մոտեցրեցի և լուսանկարեցի, բայց ցավոք չէի սխալվել։ Այդ ռազմավարական կարևոր նշանակության բարձունքը աթոռի պահպանության նպատակով ՀՀ կործանարար, դավաճան իշխանության հերթական անկրակոց, բայց արդեն գաղտնի զիջումն է թշնամուն՝ կեղծ խաղաղության խոստմամբ, և հիմա ակնհայտորեն ճիշտ հակառակն է՝ թշնամու կողմից նույն կերպ՝ ընդամենը 4-5 հարյուր մետրից դիտարկվում է Երասխ համայնքը, Երասխի բանուկ տրանսպորտային խաչմերուկը, շրջակա բնակավայրերը և Երևան-ՀՀ հարավ-Իրան միակ միջպետական ճանապարհը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ