«Իրավունք» թերթը գրում է. «շԻնչպես գիտենք` օրեր առաջ պսակադրվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն առավել հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ: «Իրավունքը» արդեն անդրադարձել է, թե ինչպիսի ճոխությամբ է տեղի ունեցել «Շիշ Բռնողի» հարսանեկան արարողությունը:
Ուշագրավ է, որ նույնքան ճոխությամբ էլ անցել է վերջինիս մեղրամիսը: Մեր տեղեկություններով` պատգամավորի մեղրամիսն անցել է Մալդիվներում: Պարզվում է` այս ընթացքում Սարգսյանը երկրից բացակայել է, իսկ Հայաստան վերադարձել է օգոստոսի 1-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը