29 07 2021

«Անշնորհակալ ղարաբաղցի». Շիշ բռնողի օբյեկտի պատասխանը՝ քաղաքացուն

«Անշնորհակալ ղարաբաղցի». Շիշ բռնողի օբյեկտի պատասխանը՝ քաղաքացուն

Yerkir.am-ը գրում է․ Երեկ  «Ուայթ Շորժա» հանգստյան գոտու (որը, ըստ տեղեկությունների,  պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին) ֆեյսբուքյան էջում պատերազմի ժամերին հայտարարություն էր տարածվել այն մասին, որ իրենք իբր հեռու են Վերին Շորժայից և շարունակում են սիրով սպասարկել իրենց հյուրերին:

«Ուայթ Շորժայից Վերին Շորժա հեռավորությունն 88 կմ է։ Մենք շարունակում ենք սիրով սպասարկել մեր հյուրերին». վախենալով, որ Շորժաների շփոթմունքից հանկարծ հաճախորդ կկորցնեն, այսպիսի հայտարարություն էր տարածել Արցախը հանձնած և պատերազմը Սևանի ավազան տեղափոխած նիկոլական խունտայի կարկառուն ներկայացուցիչ Շիշ բռնողի օբյեկտը։ Սակայն որոշ ժամանակ անց՝ օգտատերերի քննադատություններից հետո, հրապարակումը ջնջվել էր:

Տուրք տալով Արցախի ու արցախցիների դեմ նիկոլական խունտայի՝ վերջին շրջանում սկսած հանցավոր արշավանքներին՝  նշված օբյեկտից ևս հանդես են եկել արցախցիներին վիրավորող արտահայտությամբ։ Այսպես, պատասխանելով սոցցանցի օգտատեր, ՀՅԴ անդամ, Արարատի մարզի Ավշար համայնքի բնակիչ Արմեն Գրիգորյանի հետևյալ քննադատությանը՝ «Ձեր տեղը ես ամաչում եմ, շարունակեք սպասարկել, մի անհանգստացեք», Շիշ բռնողի օբյեկտից պատասխանել են. «Թողնենք փախնենք արա? Անշնորհակալ ղարաբաղցի» (ամբողջ խոսակցության պատճենը՝ ստորև)։

Այս դիպվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նիկոլական խունտային հարող բոլոր շրջաններում նույն հանցավոր մտածողությունն է արմատացած Արցախի և արցախցիների հանդեպ, ինչի արդյունքը և եղավ 2020 թ. 44-օրյա պատերազմի կազմակերպումն ու հայրենիքի այդ հատվածի դավաճանական հանձնումը թշնամուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ