03 07 2021

Իշխանության ներկայացուցիչները հետընտրական հացկերույթներ են կազմակերպում մարզերում. «Փաստ»

Իշխանության ներկայացուցիչները հետընտրական հացկերույթներ են կազմակերպում մարզերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին բավական ակտիվ հետընտրական «շարժի» մեջ են իշխանության մարզային պատգամավորներն ու իշխանական ուժի մարզային ներկայացուցիչները։ Տեղերից պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ մարզ ային «կերուխումներն» ու երեկոյան «փարթիները» շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ՀՀ գրեթե բոլոր մարզերում իշխանության ներկայացուցիչները տարբեր ֆորմատների հացկերույթներ են կազմակերպում՝ «հացի սեղանների» շուրջ շնորհակալություն հայտնելով իրենց համար աշխատած մարդկանց։

Ընդ որում, «շնորհակալության» արժանացող շրջանակները տարբեր են. մի օր՝ երիտասարդներ, հաջորդ օրը՝ ինչ-որ ոլորտի, մեկ այլ օր՝ ուրիշ ոլորտի ներկայացուցիչներ, ու այդպես շարունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ