Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունների համար տուգանքի տեսքով պատիժ սահմանել և ամրագրել օրենքով։ Խորհրդարանական մեծամասնությունն առարկում է ներկայացված առաջարկությունը՝ նշելով, թե այն մեծ հաշվով է ներքին սպառման համար է։ Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը պետաիրավական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ վերահաստատեց Արամ Վարդևանյանի խոսքը, ըստ որի՝ նախագիծն ուղղված է արտաքին աշխարհին՝ Ալիևին, թշնամական երկրին և հույս է հայտնում ներքին սպառում այն չի ունենալու ։
« Պարո՛ն Հովակիմյան Ինձ համար անհասկանալի է Ձեր փաստաբանությունն Ալիևի համար ։ Պարզ հայ մարդը չի կարողանում հասկանալ, թե իշխանական պատգամավորները նախագծի ինչի՞ն են դեմ․ Քի Վեսթի տարբերակով, հարգելի պատգամավոր, որ հիմա բացակայում ես , Արցախը դառնում էր Հայաստանի մաս՝ Շուշիով և Հադրութով , մենք հազարավոր զոհեր չէինք ունենում , ՀՀ տարածքները օկուպացված չէին դառնում ։ Ադրբեջանը ձեզ առաջարկություններ է ներկայացրել և մենք Ադրբեջանից ենք իմանում այդ 5 կետերի բովանդակության մասին»,-ասաց Ագնեսա Խամոյնաը։
Մանրմասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը