«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարբեր կազմակերպություններ իրենց ծառայություններն են առաջարկում իշխող ուժին և նրա ներկայացուցիչներին: Դրանք տարբեր դրսևորումներ ունեն՝ դահլիճների, տարածքների անվճար տրամադրում, բուկլետների անվճար տպագրություն, քարոզարշավի համար բենզին, մեքենա, ուտելիք, գումարներ: Դրանց որոշ մասն անթաքույց է կատարվում, օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին շուրջ 240 միլիոն դրամ հանգանակվեց, մինչդեռ 2017-ին «Ելքի» դրամահավաքներին 3 ուժերը միասին առավելագույնը 15 միլիոն դրամ էին հավաքում: Հարց է ծագում՝ այս գումարներն ու անվճար ծառայությունները կոռուպցիոն դրսևորումնե՞ր են, թե ոչ, անգամ եթե կամավոր են»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը