22 06 2021

Զոդի զորամասի զինվորները խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգևատրել» են․ «Հրապարակ»

Զոդի զորամասի զինվորները խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգևատրել» են․ «Հրապարակ»

«Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի ընտրությունների արդյունքները, քանի որ հիմնավոր կասկածներ ունեն, որ վարչական ռեսուրս է կիրառվել, և կարծում են, որ վարչական լծակների օգտագործման դեպքերն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Նշենք, որ այդ լծակներից մեկն էլ զինվորականների՝ իշխանության օգտին քվեարկելու պարտադրանքն էր և քաղաքացիական անձանց ուղեկցությամբ նրանց դեպի ընտրատեղամասեր ուղղորդելու դեպքերը։ Երեկ Արարատի մարզի Զոդի զորամասի զինվորները տարբեր շրջանակներում խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգևատրել» են 5-հազարական դրամով։

Այս իշխանությունն անգամ Շուռնուխը չխնայեց, որտեղ քվեարկել էին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, և դա էր պատճառը, որ Շուռնուխում իշխող ՔՊ-ն հաղթել էր՝ ստանալով 51 ձայն և հանրապետությունով մեկ խայտառակելով շուռնուխցիներին։ Այս «ուրախալի» լուրը վարչապետի գլխավոր խորհրդական, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ