28 05 2021

Դուք եք Արցախը հանձնել. «Իմ քայլի» պատգամավորը գտավ «մեղավորին»․ «Իրավունք»

Դուք եք Արցախը հանձնել. «Իմ քայլի» պատգամավորը գտավ «մեղավորին»․ «Իրավունք»

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, պարզվում է՝ պատրաստվում է լրագրողների հարցերին պատասխանելու համար: Այդ մասին տեղեկացանք անձամբ, բախ­տի բերմամբ պատգամավորի մանդատ ձեռք բերած, տարրական էթիկայի կանոնների չտիրապետող, հայ աղջկա վրա դռներ շրխկացնող պատգամավորից.

 

-Այսօր պատրաստ չեմ հարցազրույց­ներ տալու համար:

-Ինչո՞ւ:

 

-Ասացի՝ պատրաստ չեմ:

-Իսկ Արցախը հանձնելուն պատրա՞ստ էիք:

-Արցախը Դուք եք հանձնել:

-Ես, հետաքրքիր է: Դուք որ­տե՞ղ եք եղել, առաջնագծում եղե՞լ եք:

-Դուք ինձ խանգարում եք:

-Դուք էլ իմ մասնագիտական աշխատանքին եք խոչընդոտում...

-Ի պատասխան՝ ոչ ավել, ոչ պակաս դռան շրխկոց:

Սա է մե­րօրյա պատգամավորների իրական կերպարը: Ուղղակի լավ կլի­ներ, որ այդպես դռներ շրխկաց­նելով՝ թույլ չտային Արցախը հանձնելու գործընթացը իրակա­նացվեր, կանխեին թշնամու ներ­խուժումը ՀՀ տարածք, մեր զին­վորներին մեր իսկ հողում գնդա­կահարելն ու գերի վերցնելը, կարողանային մեր մյուս գերիներին վերադարձնել... Որ մեկն ասես»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ