05 11 2024

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվեն արցախահայությանը, Արցախի մշակութային ժառանգությանը վերաբերող հարցեր

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվեն արցախահայությանը, Արցախի մշակութային ժառանգությանը վերաբերող հարցեր

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ժողովին որպես ատենապետ մասնակցում էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

ԳՀԽ ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենական կյանքի մարտահրավերներին,  արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, սփյուռքում ինքնության պահպանման հիմնախնդիրներին, քրիստոնեկան կրթության կազմակերպմանը, եկեղեցու ժողովական և վարչական կյանքին առնչվող հարցեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ