30 04 2021

Առևտրի ոլորտի ներկայացուցիչները խնդրի առաջ են կանգնած․ «Ժողովուրդ»

Առևտրի ոլորտի ներկայացուցիչները խնդրի առաջ են կանգնած․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում առեւտրի ոլորտի ներկայացուցիչները խնդրի առաջ են կանգնած։ Պատճառը նոր սերնդի ՀԴՄ սարքերն են։ Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում առեւտրականներից. նման խնդրի առաջ են կանգնել Մալաթիայում գտնվող «Անուշ» ոսկու շուկայի աշխատողները։

Նրանց խոսքերով՝ նոր սերնդի ՀԴՄ սարքերի լիցքավորումը երկար չի պահում, դրանք օրվա ընթացքում մի քանի անգամ անջատվում են։ «Երկու անգամ խփում եմ, անջատվում է, չեմ հասցնում, անընդհատ միացված է վարդակին, իբր թե անլար պիտի աշխատեինք։ Չգիտեմ, թե ում դիմեմ. եթե հարկայինից մարդ գա այդ պահին, չի հավատա, որ սարքն անջատվել է, կտուգանի, կգնա, իրեն չի հետաքրքրի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին առեւտրականները։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը հասցրել է ձեռքերը լվալ. շուկան ազատականացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանատվություն չի կրում ՀԴՄ սարքերի տեխնիկական խնդիրների, դրանց ծրագրային ապահովման, սարքերի իրացման եւ սպասարկման համար, մինչեռ նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնում էր ՊԵԿ-ի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, եւ ՀԴՄ սարքերի` ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովում էր ՊԵԿ-ը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ