07 07 2022

Ինչո՞ւ է տրանսպորտի վիճակը Երևանում լավանալու փոխարեն վատանում, ե՞րբ կկարգավորվի խնդիրը



Մենք պետքէ ունենանք 800-ից ավելի շարժակազմ, բայց այսօր «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ»-ը համալրված է մի մասով: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով տրանսպորտի հետ կապված խնդիրներին:

«Մենք ամսի 11-ին հայտարարել ենք մրցույթ և կունենանք երևի թե 150 ավտոբուս շահող ընկերություն, որը մինչև տարեվերջ նորից կներկրենք Հայաստան: Այդքանը համալրելուց հետո նոր կունենաք լիարժեք տրանսպորատյին համակարգ, որն էլ դժգոհություններ չի առաջացնի մեր քաղաքացիների մոտ»:

Ինչ վերաբերում է հստակ ժամկետներին, թե հստակ երբվանից քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի բարեկարգ տրանսպորտային ծառայությունից օգտվել, քաղաքապետարանի ներկայացուցիչը հստակ ժամկետներ չի նշում, բայց հույս է հայտնում, որ մինչև այս տարվա վերջ. «Ժամկետները խիստ հարաբերական են, որովհետև այդ ավտոբուսները չեն արատադրվում Հայասատնում: Իսկ այդ ամեն ինչը կապված է աշխարհի վիճակից, օրինակ՝ 2020 թվակնաին պետք ունենայինք, բայց քովիդի պատճառով չունեցանք այն, ինչև նախատեսված էր ունենալ այդ թվականին: Հիմա նախատեսնում ենք 2023 թվականի վերջ, բայց դա պայմանավորված է աշարհում տիրող իրավիճակից»,- նշում է Հայկ Սարգսյանը և հավելում, որ ամեն միջոց ձեռնարկում են, բայց դա միայն իրենցից կախված չէ:

Քաղաքապետարանում նաև ծանոթ են քաղաքացիների այն բողոքներին, որ շատ մեքենաներ շահագործումից հանվում են ու նորերով չեն փոխարինվում, ու մարդիկ ստիպված են լինում երկար սպասել տրանսպորտի, բայց այս հարցով էլ ոչինչ անել չեն կարող. «Մեքենաներ կան, որ իրենց շահագործման տարիքը լրանալու հետ կապված ուղղակի դուրս են գալիս, կա օրենք և օրենքի համապատասխան ենք գործում: Կային երթուղայիններ, որ երբ նստում էիր, քեզ թվում էր, թե միջից կընկնես, հիմա այդ երթուղայինը որքանո՞վ էր ճիշտ շահագործել, մինչև դեպք լինե՞ր: Մենք ոչ մի գիծ չենք փակել, պարզապես տարիքը լրանալուց, որ հա՛մ հոգեպես, հա՛մ բարոյապես արդեն մաշված էին այդ մեքենաները, դրա համար ավտոմատ կերպով դուրս են եկել շահագործումից»:

Հարցին՝ չեն մտածել մինչև հանելը նորերով համալրելու մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մտածում էինք, բայց մեկ տարի քովիդի ու պատերազմի պատճառով հետ ընկանք: Մենք մտածում ենք, մենք գիտենք, մենք ունենք հաշվարկներ, որ գծերի որ երթուղիները քանի շարժակազմ է պակասելու, որ ամսից սկսած: Որ ճիշտ կարողանանք համալրել, անում ենք ամեն ինչ, բայց դա աշխարհում տիրող իրավիճակն է թելադրում»:

Մեկ այլ խնդիր էլ կա՝ նոր ավելի մեծ ավտոբուսները, որոնք երթուղի են մտնում և փոխարինում գազելներին, շատ դեպքերում Երևանի նեղ փողոցներ չեն կարողանում մտնել, որի պատճառով էլ հաճախ երթուղին փոփոխությունների է ենթարկվում:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ