15 04 2021

Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. «Փաստ»

Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. «Փաստ»

«Եթե իսկապես ընտրությունների թեման լուրջ է, ապա, ըստ տրամաբանության ու օրենսդրության, ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը պետք է ցրվի։ Նախապես հայտարարվածի համաձայն, դա պետք է լինի մինչև մայիսի կեսը:

 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները, մտահոգ լինելով կառավարությունից ԱԺ ուղարկված, բայց դեռևս խորհրդարանի լիագումար նիստեր չմտած մի շարք նախագծերի հետագա ճակատագրերով, մտադիր են ամեն կերպ դրանք վավերացնել։

Մեր ունեցած տեղեկություններով՝ փաստացի մեկ ամսվա կտրվածքով, բացի հերթական քառօրյայից, կառավարության և խորհրդարանական մեծամասնության կողմից նախատեսվում է հրավիրել մի քանի արտահերթեր, որոնց օրակարգերը կլինեն բավականին հագեցած։ Խոսքն այն նախագծերի մասին է, որոնց «անցկացումը» պետք է հենց իշխանություններին:

 

Հավելենք, որ վերջին շրջանում մոդայիկ է դարձել առանց խորհրդարանական ընդդիմության ԱԺ նիստեր անցկացնելու ավանդույթը, այնպես որ, թեկուզ առանց ընդդիմադիրների, իմքայլականները գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի։ Ի դեպ, չի բացառվում, որ «արագի մեջ» անցկացնեն նաև մի շարք խնդրահարույց նախագծեր»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ