27 03 2021

Տարիների «փուչիկը» պայթեց․ «Փաստ»

Տարիների «փուչիկը» պայթեց․ «Փաստ»

«Երեկ բավականին ծանր օր էր որոշակի շրջանակների համար: Նախ՝ հայտնի դարձավ, որ նախօրեին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ նման հանդիպում տեղի էր ունեցել նաև պատերազմի օրերին: Այնուհետ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման, կամ, այսպես ասած, Ռոբերտ Քոչարյանի գործի հիմքն էր։

 

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, այս որոշումը պարզապես հիստերիայի մեջ է գցել ոչ միայն իշխանավորներին, այլև իշխանամերձ որոշ անհատների, որոնք «Մարտի 1-ի» գործի յուրատեսակ քաղաքական ու ֆինանսական շահառու էին դարձել: Նրանք ոչ միայն սոցցանցերում էին իրենց զայրույթը թափում 5 րոպեն մեկ գրառումներով, այլև նրանցից մի քանիսի համար, մեր տեղեկություններով, շտապօգնություն է նույնիսկ եկել: Փաստացի, այս մարդկանց՝ տարիներ շարունակ փչած «փուչիկը» պայթեց օրենքի ամբողջ ուժով...»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ