17 03 2021

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանի վարչապետի թեկնածուն Մհեր Գրիգորյանը․ «Իրավունք»

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանի վարչապետի թեկնածուն Մհեր Գրիգորյանը․ «Իրավունք»

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև պատերազմը, կարծես թե, հող էր նախապատրաս­տում Նիկոլ Փաշինյանին փոխվարչապետ Տիգրան Ավինյանով փոխարինելու համար: Ավելին՝ երբ բոլորը քննադատում էին կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության անկա­րողությունը, Տեր-Պետրոսյանը գովերգում էր արտակարգ դրության պարետ կարգված Ավինյանին, ինչը տրամաբանական էր: Չէ որ արևմտասորոսական թի­մի սրտի փոխվարչապետն Ավինյանն է, իսկ այդ դաշտում, ինչպես ձուկը ջրում է իրեն զգում նաև Տեր-Պետրոսյանը:

 

Բայց, արի ու տես, որ իրավիճակ է փոխվել: ՀՀ առա­ջին նախագահն իր վերջին հայտարա­րության մեջ ուղիղ նշել էր, որ պե­տության, ժողովրդի և նաև ան­ձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհա­պաղ և ինքնակամ հրաժարականն է ու ԱԺ-ի կողմից անձեռնմխելիու­թյան իրավական երաշխիքների ապահովմամբ, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: «Այդ պարագայում վարչապե­տի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովե­լու արդար ընտրությունների անց­կացումը»,- պնդում է Տեր-Պետրոսյանը:

Ըստ էության, անկուսակցական փոխվարչապետը Մհեր Գրիգորյանն է, իսկ թե ինչո՞ւ է նա դարձել ՀՀ առաջին նախագահի վարչապե­տի ժամանակավոր թեկնածուն, այսպես են մեկնաբանում ՀԱԿ-ի քաղաքական կուլիսներում: Պարզ­վում է՝ Տեր-Պետրոսյանը մինչև օրս գերխնդիր ունի Ռուսաստանին ապացուցելու, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական հոգե­զավակը չէ, այլև ինքն էլ Հայաս­տանում հակառուսականության «դիրիժորը» չէ: Հետևաբար, ամեն ինչ անում է սիրաշահելու ՌԴ-ին և նաև այս քայլով ցույց է տալիս, որ ռուսաստանյան ծրագրերին ինքը ոչ թե խոչընդոտե­լու է, այլ աջակցե­լու:

 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազ­մից հետո՝ նոյեմբե­րի 9-ին ստորագր­ված հայտնի եռա­կողմ հայտարարու­թյամբ ձեռք բեր­ված պայմանավոր­վածությունների իրագործման նպատակով՝ ՌԴ նա­խագահ Պուտինի առաջարկով ստեղծվել է եռակողմ աշխատան­քային խումբ՝ Հայաստանի, Ռու­սաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Այս խումբը ձևավորվել և գործում է այս տարվա հունվարի վերջից սկսած, և հայկական կող­մից խումբը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ըստ էության, այն մինչև վերջ ի կատար ածելու համար բավարար է այն, որ Մհեր Գրիգորյանը մնա իր պաշտո­նում, իսկ Փաշինյանն այլևս պետք չէ Ռուսաստանին: Տեր-Պետրոսյանին էլ պետք չէր՝ սկսած նոյեմբերի 9-ից, երբ կյանքի կոչեց այն, ինչի մասին ինքը խոսում էր տարիներ շարունակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ