03 03 2021

Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» եւ իշխանության օրենսդիրները ԳՇ հայտնի հայտարարությունից հետո 24-ժամյա ռեժիմով աշխատել են գտնել այն բանաձեւը, որով ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ կիրականացնի, եւ կվերադառնան բանակի ուղղաձիգ կառավարման մոդելին, երբ ԳՇ-ն ենթարկվում էր Պնախարարին, սակայն Սահմանադրության՝ զինված ուժերի վերաբերյալ գլխում փոփոխությունների միակ ճանապարհը հանրաքվեն է, ինչից հետո Նիկոլ Փաշինյանն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հիվանդատես գնալու անվան տակ նախագահ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելուն։ Թե ինչով է այս անգամ փակել նախագահի բերանը, դեռեւս հայտնի չէ։

Ուշագրավ է, որ «Իմ քայլը» Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու ռեսուրս էլ չունի, քանի որ այն սկսելու համար պահանջվում է 88 պատգամավորի քվե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ