18 02 2021

Բախումներ ծառահատման պատճառով․ «Փաստ»

Բախումներ ծառահատման պատճառով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում քիչ չեն համայնքները (հիմնականում՝ գյուղական), որտեղ ձմռան ամիսներին բավական լուրջ է դրված վառելիքի հարցը, քանի որ գյուղացիներն ուղղակի ի վիճակի չեն գազով կազմակերպել իրենց բնակարանները տաքացնելու հարցը, ստիպված օգտվում են բնափայտից։ Այս թեման առավել խնդրահարույց է հատկապես այն համայնքներում, որոնք գտնվում են անտառային ու անտառամերձ հատվածներում։ Դեռեւս աշնան սկզբից իշխանությունների հատուկ հանձնարարականով խստացված է ծառահատման գործընթացը, եւ գյուղացիները բացառապես օրենքով սահմանված կարգով են կարողանում փայտ ձեռք բերել։

Անտառների պահպանման տեսակետից բնական քայլ է: Սակայն մյուս կողմից՝ թույլատրելի փայտահատման համար սահմանված են բավական մեծ գումարներ, որոնք գյուղացիներն ուղղակի ի վիճակի չեն վճարել։ Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, Լոռու մարզի մի քանի գյուղերում օրերս միջադեպեր են գրանցվել՝ կապված ծառահատման հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, անտառապահներն ու անտառային տեսուչները փորձել են առգրավել գյուղացիների՝ արդեն գյուղ տեղափոխած բնափայտը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել բախում, բարեբախտաբար, առանց լուրջ հետեւանքների»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ