Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․
«Մանրամասն դիտարկել եմ բախման տեսագրությունը: Բերման են ենթարկվել Սրբազանի կողքը կանգնած տղաները, որոնք ակնհայտորեն ոչ շիշ են շպրտել, ոչ էլ` հրել: Հակառակը` մնացել են հրմշտոցի արանքում:
Այլ կերպ ասած` շիշ շպրտողները եղել են հետևի շարքերից, որոնք եղել են սադրիչներ, իսկ նրանց, բնականաբար, չեն ձերբակալել: Ձերբակալել են այն հատվածի տղաներին, որոնք իրենք են բղավում ու կոչ անում դադարեցնել հրմշտոցը:
Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է:
Լրացում: Բախումից հետո կամայականորեն Ձերբակալվում են մարդիկ, որոնք ոչինչ չեն անում»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը