06 02 2021

Շատ տրամաբանական է Մարությանի դեսպան նշանակվելը. Թեհմինա Վարդանյան․ «Ժողովուրդ»

Շատ տրամաբանական է Մարությանի դեսպան նշանակվելը. Թեհմինա Վարդանյան․ «Ժողովուրդ»

««ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ: Փետրվարի 9-ին տեղի է ունենալու Երև­անի ավագանու հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնք, սակայն, այնքան էլ հետաքրքիր հարցեր չեն: Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, թե կարևոր հարցերը քաղաքապետարանը մի կողմ է թողել, չի էլ զբաղվում, և կենտրոնացել են այլ՝ անկարևոր հարցերի վրա:

-Փաստորեն, նոր սկսվող շաբաթվա սկզբին Երևանի ավագանու նիստ է սպասվում: Օրակարգից մի քանի բան մեզ հայտնի է, բայց ուզում եմ իմանալ, թե Դուք ի՞նչն եք առաջնային համարում: Կան կուտակված հարցեր, որոնք պետք է ներկայացնեք նիստին:

-Նախ՝ մեր առաջնահերթությունները վաղուց պարզել ենք, որ մեր առաջնահերթություններն ու ժողովրդի առաջնահերթությունները ամենևին չեն համապա­տասխանում Երևանի քաղաքապետի և աշխատակազմի առաջնահերթություններին: Երեքշաբթի ավագանու նիստին ներ­կայացված է երկու նախագիծ, որը, մեր պատկերացմամբ ու համոզմունքով անէ­ական նախագծեր են: Քանի որ 2 նախագ­ծով՝ մեկով՝ Կենտրոնի վարչական շրջա­նում, մյուսը՝ քաղաքապետարանի աշխատակազմում կառուցվածքային փոփոխու­թյուններ են արվում, բաժիններ Են միաց­վում, որոնք լինելու են անարդյունավետ: Քանի որ այս երկու տեղերում էլ խնդիր կա աշխատակցից ազատվելու, որովհե­տև այդ աշխատակիցներին չեն կարողա­նում օրենքի սահմաններում հեռացնել աշխատանքից:

Այս պահին բերել են կա­ռուցվածքային փոփոխություններ, որոն­ցով այդ աշխատակիցները, ամենայն հա­վանականությամբ, դուրս են մնալու:

Երկրորդը՝ այդ նախագծերով հաստիքացուցակը ավելացվում է շուրջ 10 աշխատակցով, որը ևս աննորմալ է, որով­հետև քաղաքապետն աշխատակազմն ընդունել է 1998 աշխատակցով, և առանց այն էլ ուռճացված հաստիքացուցակը, որը մենք 2,5 տարի լսում ենք, որ պետք է օպտիմալացվի, գնալով ավելի ուռճանում է: Շուտով կհասնի շուրջ 2200-ի, այսինքն՝ սա անընդունելի է: Հանձնա­ժողովն արդեն տվել է բացասական եզ­րակացություն: Թե ինչ կլինի ավագանու նիստին, դժվարանում եմ ասել: Խնդիր­ները շատ են:

-Նպատակը` այն նախագծերի, որոնք բերվելու են ավագանու նիստին, ո՞րն է:

֊Ըստ էության, շարքային նիստ է լինե­լու, որում տարբեր նախագծեր են ներկա­յացված, բայց էական որևէ նախագիծ չկա, որի մասին կարելի է խոսել:

-Իսկ ո՞րն է այս ամենի նպատակը: Ինչո՞ւ, այսքան խնդիրներով հանդերձ, դի­մում են նման քայլերի:

֊Նրանց նպատակը աշխատանքի իմի­տացիա անելն է, քանի որ կա նիստ, ներկայացվում են նախագծեր, մարդիկ էլ բե­րել են նախագծեր: Թե ինչ որակի նախագծեր են բերվել, դա իրենք ավելի ճիշտ կմեկնաբանեն:

-Տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների վրա է կենտրո­նանում, ուզում է այնտեղ թիմեր ձևավորել, ինչի համար աշխատակազմում աշ­խատողների քանակն է ավելացնում: Սա նույնպես նպատակային համարո՞ւմ եք։

-Այդ պրակտիկան խնամի-ծանոթ-բարեկամ, ընկերներ, դերասաններ, իր նախկին գործունեության շրջանակների անձանց տեղավորելու պրակտիկան մենք արդեն 2,5 տարի շարունակ տեսնում ենք: Ինձ համար զարմանալի չէ այլևս ոչ երկրում կատարվող իրադարձությունները, ոչ քա­ղաքում: Ցավալի է, բայց այս իշխանությունները՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ քաղաքային իշխանությունները օր առաջ պետք է հեռանան, քանի որ թե՛ եր­կիրը, թե՛ քաղաքը գլորում են անդունդը:

2,5 տարի հետո քաղաքապետը որոշել է, որ վարչական շրջաններում փոփոխություններ կատարի: Ի՞նչ է կատարել այս­քան ժամանակ:

֊Նաև բուռն քննարկվում է քաղաքա­պետ Հայկ Մարությանի՝ դեսպան նշանակվելու հարցը: Ի՞նչ տեղեկություն ու­նեք: Արդյոք քաղաքապետարանում քն­նարկումներ եղել են այս հարցի շուրջ:

֊Սա ամենազավեշտալին է: Տեղեկացել եմ մամուլից: Շատ տրամաբանական է, քանի որ Հ. Մարությանը երբեք իր ապա­գան չի կապել ոչ Հայաստանի հետ, ոչ առավել ևս Երևանի հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ