«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու եւ իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Մարությանը նշել է, թե ինքն ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որեւէ պարագայում չպետք է նման քայլի գնալ:
«Թե կարող են, թող հանեն»,- ասել է նա: Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում քաղաքապետը թիմ է հավաքում եւ իր դիրքերն ավելի է ամրապնդում: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում շատ լարված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխհարաբերությունները:
Կարելի է ասել՝ վերջիններս միմիայց հետ չեն շփվում, ու այն հիացմունքը, որը ժամանակին Փաշինյանն ունեցել է Մարությանի անձի նկատմամբ, այլեւս չկա: Իսկ Մարությանն էլ իր հերթին է սկսել վատ արտահայտվել Փաշինյանի ու նրա թիմի մասին, եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ եւս նրա փոխհարաբերությունները լարվել են:
Իսկ այն, որ Մարությանի այս պահվածքի պատճառով արդեն մի քանի տարի է՝ տուժում է Երեւան քաղաքը, ակնհայտ է, քանի որ վերջինս մատների արանքով է նայում բոլոր այն հարցերին, որոնց պետք է հրատապ լուծումներ տալ: Իսկ շինարարները շարունակում են մի թուղթ ստանալու համար ամիսներով սպասել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը