24 12 2020

Իշխանական խուճապ. վարկանիշային նորանոր հակառեկորդներ են արձանագրվում. «Փաստ»

Իշխանական խուճապ. վարկանիշային նորանոր հակառեկորդներ են արձանագրվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ կողմից իրականացված վերջին ուսումնասիրությունը, շատ մեղմ ասած, ոգեւորիչ չէ իշխանությունների համար:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին, ըստ այդ հարցման, մոտավորապես 8 տոկոս է: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ցուցանիշի մասին, սակայն, Փաշինյանին չեն տեղեկացրել՝ հնարավոր անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Փոխարենը այս մասին տեղյակ են իշխանական կուլիսներում, ինչը լուրջ խուճապային տրամադրություններ է առաջացրել թե՛ գործադիրում, թե՛ խորհրդարանում: 

Բանն այն է, որ իշխանական որոշ շրջանակներ պարբերաբար քարոզչական մանիպուլյացիայի դասական կանոններով «թեզեր» են հրապարակ նետում, որ եթե այս պահին արտահերթ ընտրություններ լինեն, իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն: Մյուս կողմից՝ նրանք փորձում են առաջին հերթին հենց իրենց փոքրաթիվ կողմնակիցներին համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը համաժողովրդական չէ, որ փողոց դուրս եկողների քանակը մեծ չէ:

Հիմա այսպիսի ցուցանիշի պարագայում անիմաստ են դառնում քարոզչական այդ հնարքները, որովհետեւ նույնիսկ թիմում են հասկանում, որ Փաշինյանի վարկանիշը 2,5 տարում բազմակի նվազել է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ