Բայց երբ կոռուպցիայի դեմ պայքարն անհեթեթ դրսեւորումներ է ունենում, դառնում շիրմա, քողածածկույթ՝ հանրության ուղեղները լվանալու, քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար։ Երբ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ ջատագովներն իրենք են թաղվում կոռուպցիայի մեջ։ Երբ կոռուպցիայի դեմ պայքարը դառնում է գերնպատակ, եւ այդ պայքարի խորխորատներում կորչում են իմաստն ու բովանդակությունը։ Երբ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց գերնպատակ հայտարարած ուժերը քարը քարի վրա չեն թողնում եւ երկիրը 2 տարում վերածում են դժոխքի․․․ կոռուպցիան դառնում է անմեղ զբաղմունք՝ այդ ավերածությունների, մանիպուլյացիաների, կեղծիքի, ողբերգությունների կողքին։
Այս իշխանություններին եթե անգամ անվանենք չկոռումպացված եւ մտածենք, որ ազնիվ ու անողոք պայքար էին մղում կոռուպցիայի դեմ, շատ մոտ է այն պահը, երբ երկու տարբեր չարիքների՝ տգետ ու ավեր սփռող իշխանության եւ կոռումպացված իշխանությունների միջեւ ընտրություն կատարելիս նախապատվությունը տանք երկրորդին։ Որովհետեւ երկուսուկես տարում ակնհայտ դարձավ, որ պետության համար կոռուպցիան չէ գլխավոր չարիքը։ Կարելի է անվտանգ ապրել ու զարգանալ անգամ կոռումպացված իշխանությունների օրոք։
Բայց երբ պետության ղեկին անմեղսունակներն ու տգետներն են, երբ չարությունն ու ատելությունն այնքան են կուրացրել նրանց, որ պատրաստ են անգամ հայրենիքը վտանգել, բայց նախկիններին թույլ չտալ, որ կռվեն, թշնամուն հետ մղեն, ընտրությունը դառնում է միանշանակ»։