24 11 2020

ԿԳՍՄ նախարարը՝ լևոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու․ «Հրապարակ»

ԿԳՍՄ նախարարը՝ լևոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն երեկ, վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակեց ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին՝ ՀՀԿ նախկին փոխնախագահ, բժշկականի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի հորեղբոր որդուն։ Նա կոմպրոմիսային կադր է, մի կողմից վարչապետին ապահովում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների աջակցությամբ, քանզի Վ․ Դումանյանը հին «լեւոնական» է։

Մյուս կողմից՝ նա դեռ 90-ականներից մտերիմ է Արմեն Սարգսյանի հետ։ Տարակուսելին այն է, որ ՀՀ նախագահը մի կողմից պահանջում է Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից անտրտունջ հրամանագրում նրա առաջարկած նախարարներին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ