03 09 2020

Ոչ թե փոփոխություններ, այլ փաստացի նոր Սահմանադրություն է գրվում. «Փաստ»

Ոչ թե փոփոխություններ, այլ փաստացի նոր Սահմանադրություն է գրվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումներ, այդ նպատակով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:

Չնայած այս նախաձեռնության հետ կապված տեսակետները տարբեր են, այդ թվում՝ որ սա հերթական թատերականացված բեմադրությունն է, կամ որ սահմանադրական հանրաքվեն հազիվ հնարավոր լինի անցկացնել երկու տարի անց եւ այլն, այդուամենայնիվ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հատկապես վերջերս նկատելի ակտիվություն է դրսեւորում եւ պարբերաբար հիշեցնում իր գոյության մասին։

Մասնավորաբար, հրապարակ են նետվում առաջարկվող տարբեր փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ: Մասնավորաբար, վերջինը վերաբերում է Գերագույն դատարան ստեղծելու դրույթին: «Փաստ» թերթի տեղեկություններով, բովանդակային առումով լրիվ այլ իրողության հետ գործ ունենք։ Ըստ մեր աղբյուրների փոխանցման, հանձնաժողովը փաստացի ոչ այնքան սահմանադրական փոփոխությունների նախագիծ է նախապատրաստում, որքան, ըստ էության, նոր Սահմանադրություն է գրվում:

Բանն այն է, որ գրեթե ամբողջությամբ նախատեսում են փոխել Սահմանադրության մի շարք առանցքային դրույթներ, ինչը դժվար է սոսկ փոփոխություններ որակել։ Ըստ տեղեկությունների, չի փոխվելու կառավարման համակարգը, մնացած առանցքային հատվածներում առաջարկվելու են խորքային եւ բովանդակային փոփոխություններ, որոնք համապատասխանում են գործող իշխանության քաղաքական քիմքին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, հանձնաժողովի ընդդիմադիր անդամները զգալի տարակարծություններ ունեն մի շարք փոփոխությունների հետ կապված»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ