01 09 2020

ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնյաների գործունեության մասով նոր բացահայտում է արել. «Ժողովուրդ»

ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնյաների գործունեության մասով նոր բացահայտում է արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ազգային Անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց իրականացրած գործունեության մասով նոր բացահայտում է արել:

Մասնավորապես, ԱԱԾ բացահայտել է, որ իրավաբանական անձ հանդիսացող ընկերությունը 2019թ. մայիս-հունիս ամիսներին, մասնակցելով ՀՀ ՊՆ շենքերի շինությունների ընթացիկ արտաքին ջրագծերի, ինչպես նաեւ օդափոխության համակարգի նորոգման աշխատանքների համար հայտարարված բաց մրցույթներին, ճանաչվել է հաղթող:

Արդյունքում, 2019թ. հուլիսի 13-ին եւ 31-ին նշված ընկերությունը ՊՆ հետ կնքել է պայմանագրեր 150 մլն դրամի չափով, որով ընկերությունը պարտավորվել է զորամասերում իրականացնել նորոգման աշխատանքներ, սակայն չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները, նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ, փաստաթղթերում ներառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ ու ուռճացրել կատարված աշխատանքների ծախսերը՝ պետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի` խարդախության, 325 հոդ. 1-ին մասի` Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, 314 հոդ. 1-ին մասի` Պաշտոնեական կեղծիք, 375 հոդ. 3-րդ մասի`Ի շխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, հատկանիշներով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ