22 08 2020

Ինչու Շաթիրյանին ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա․ «Ժողովուրդ»

Ինչու Շաթիրյանին ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման գործընթացից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ է հանդիպելու Էդգար Շաթիրյանը, որը լինելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն՝ կառավարության առաջարկով:

Այստեղ ընդգծենք, որ կառավարությունը մինչ Վահրամ Ավետիսյանին այդ պաշտոնում առաջարկելը դիտարկել է հենց Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ցանկանալով հենց նրան էլ ի սկզբանե առաջադրել այդ պաշտոնում, սակայն վերջինիս խանգարել է տարիքը, քանի որ միայն օգոստոսի 18-ին նա դարձավ 40 տարեկան, որը, «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքի չորրորդ հոդվածի համաձայն, պարտադիր պայման է Սահմանադրական դատարանի դատավոր լինելու համար: Եվ, ահա, միայն հիմա, երբ Վահրամ Ավետիսյանը դուրս եկավ պայքարից, և Շաթիրյանն էլ դարձավ 40 տարեկան, հնարավոր եղավ նրան առաջադրել այդ պաշտոնում:

Նշենք նաև, որ նա այդ առաջարկը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ