18 07 2020

Մոսկվայի ամենամեծ շուկայի տնօրինությունը հայերին վռնդել է ամենակոպիտ տոնով․ «Հրապարակ»



«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Մոսկվայի ամենախոշոր շուկայի՝ «Ֆուդ սիթի»-ի տնօրինությունը ազգային հողի վրա և շատ կոպիտ վռնդել է Հայաստանի ձեռնարկատերերին ու Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներին, որոնք գնացել էին  հայկական ծիրանի վաճառքի խոչընդոտները վերացնելու համար բանակցություններ վարելու։ Այս մասին տեղեկացնում է մոսկվաբնակօգտատեր Կարեն Աղաբեկյանը՝ մեկնաբանելով․ « Ֆուդ սիթի»-ի տնօրինության կողմից ակներև ազգայնական այս քայլը ոտնահարում է  ազգային խտրականության հողի վրա ատելություն չհրահրելու մասին ռուսաստանյան օրենսդրությունը։ Հուսով եմ՝ հայկական կողմն այս քայլը անպատասխան չի թողնի»։

 

Նրա գցած տեսանյութի կադրերում երևում է, թե որքան կոպիտ է շուկայի տնօրինության ներկայացուցիչը դուրս հրավիրում հայերին տարածքից, ինչից հետո շուկայի անվտանգության ներկայացուցիչը ձեռքով հրում է հայ, ըստ ամենայնի, գործարարին՝ նրան դուրս հրավիրելով, ինչին ի պատասխան՝ նա ասում է՝ ձեռքե՛րդ հեռու։ Ապա առաջարկում փոխել տոնայնությունը։

Այսօր առավոտից «Ֆուդ Սիթիի» տնօրինությունը բոլոր հայկական տաղավարներին զգուշացրել է հանել «Հայաստան» , «Հայկական», «Երևան» , «Իջևան» և այլն բառերը երևացող տեղերից, անգամ արկղերի վրայից: Հետո արգելել հայկական համարանիշներով ֆուռերին մուտք գործել տարածք: Պատճառաբանելով՝ ի նպատակ խուսափելու միջազգային խնդիրներից: Ֆուդ Սիթին մասնավոր կառույց է, որի սեփականատերերից 2-ը ադրբեջանի հրեաներ են՝ Գոդ Նիսանովը և Զառախա Իլիեւը:

Ֆուդ Սիթիում տաղավար վարձակալած մեր հայրենակիցներից մեկի փոխանցմամբ՝ առավոտյան ժամանել են դեսպանատան աշխատակիցները: Օրվա ընթացքում խնդրով նաև զբաղվել են Արա Աբրահամյանը և Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվա գյուղմթերք  և ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները ահազանգել էին, որ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկայում ադրբեջանցիները լուրջ ազդեցություն ունեն ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։ Նույն վիճակն էր նաև Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի և Վորոնեժի շուկաներում։ Կոնկրետ «Ֆուդ սիթիում» մոտ 1000 տոննա ծիրանը փչանալու վտանգի առաջ էր, և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  կոչ էր արել գնալ «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղի եւ գնել Հայաստանից բերված մրգերը:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ