168.am-ը գրում է․ «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր պաշտոնը ստանձնել է 2018թ. հոկտեմբերի 16-ին:
Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Արմավիրի մարզպետը տիրապետել է բազմաբնակարան շենքում բնակարանի և դրամական միջոցների:
Համբարձում Մաթևոսյանը հայտարարագրել է 20,000.00 ԱՄՆ դոլար և 650,000.00 ՀՀ դրամ: Որպես աշխատանքի դիմաց ստացած վարձատրություն՝ նա նշել է նաև 4,847,048.00 դրամ գումարը, սակայն չի նշվում, թե որտեղ է նա աշխատել, և ո՞վ է գործատուն:
2018թ. արդեն մարզպետ Համբարձում Մաթևոսյանը որևէ շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել:
Հայտարարագրված են միայն դրամական միջոցներ՝ 20,000.00 ԱՄՆ դոլար և 650,000.00 ՀՀ դրամ, որը հարկային տարվա սկզբում եղել է 350.000.00 դրամ:
Որպես աշխատանքից ստացված վարձատրության գումար՝ Արմավիրի մարզպետը 2018թ. ընդհանուր առմամբ երկու տարբեր տեղերի հանրագումարով հայտարարագրել է 6,539,068.00 ՀՀ դրամ գումար՝ համապատասխանաբար 1,692,020.00 և 4,847,048.00 դրամ: Չի նշվում, սակայն, թե դրանք ինչ աշխատանքներ են, և եթե կարող ենք ենթադրել, որ մեկը մարզպետարանից ստացած գումարն է, ապա անհասկանալի է՝ մյուսն ինչ աշխատանքի դիմաց է ստացել:
2019թ. Արմավիրի մարզպետը հայտարարագրել է Երևանի Կենտրոն համայնքում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանը, որին տիրապետում ½ բաժնային սեփականության իրավունքով, և դրամական միջոցներ:
Տվյալ հարկային տարվա սկզբում նրա բանկային հաշվեհարդարի մնացորդը եղել է 1,009,647.00 դրամ, իսկ վերջում՝ 2,155,686.00:
Համբարձում Մաթևոսյանը հայտարարագրել է նաև 20,000.00 ԱՄՆ դոլար և տարեսկզբին՝ 650,000.00, իսկ վերջին՝ 2,300,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումար:
Որպես աշխատավարձ՝ Արմավիրի մարզպետը հայտարարագրել է 10,754,536.00 ՀՀ դրամ գումար:
Արմավիրի մարզպետի կինը՝ Անի Բունիաթյանը, 2018թ. չի հայտարարագրել որևէ շարժական կամ անշարժ գույք, այլ միայն դրամական միջոցներ՝ 30,000.00 ԱՄՆ դոլար և 4,000.00 եվրո:
2019թ. Անի Բունիաթյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն համայնքում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանը, որին տիրապետում ½ բաժնային սեփականության իրավունքով, և որի համատեղ սեփականատերը, թերևս, ամուսինն է:
Հայտարարագրում Արմավիրի մարզպետի կինը նշել է նաև LEXUX մակնիշի, 2005թ. արտադրության մարդատար ավտոմեքենա:
Տվյալ տարում նա՝ որպես նվիրատվություն, ստացել է TOYOTA մակնիշի, 2017թ. արտադրության մարդատար ավտոմեքենա՝ 20,000.00 ԱՄՆ դոլար արժողությամբ, որը օտարել է: 7,000,000.00 դրամով օտարել է նաև LEXUX մակնիշի, 2005թ. արտադրության մարդատար ավտոմեքենան:
Անի Բունիաթյանը հայտարարագրել է նաև 30,500.00 ԱՄՆ դոլար և 4,000.00 եվրո կանխիկ դրամական միջոցներ, 7,000,000.00 ՀՀ դրամ օտարված գույքի դիմաց ստացած եկամուտ, որը հավանաբար վաճառված ավտոմեքենաներից մեկի արժեքն է, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 126,000.00 դրամ գումարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը