17 06 2020

«Իմ քայլում» խնամքով «աշխատել էին» կասկածելի պատգամավորների հետ․ «Փաստ»

«Իմ քայլում» խնամքով «աշխատել էին» կասկածելի պատգամավորների հետ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին։ 

Ավելի ստույգ, ոչ թե Ազգային ժողովը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը: Ու թեպետ արտաքուստ խմբակցությունը քվեարկել էր միաձայն, սակայն իրականում բավականին խորքային խնդիրներ են եղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, նիստից առաջ խնամքով «աշխատել են» պատգամավորների, հատկապես կասկածելիների հետ, որպեսզի «անակնկալներ չլինեն»: Մեր աղբյուրները պնդում են նաև, որ «Իմ քայլը» խմբակցության մեջ բավականին դժգոհություններ կան, ընդ որում, ոչ միայն այս վերջին օրերի իրադարձությունների հետ կապված»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ