07 06 2020

Փարթի` իշխանական «Ֆերմատանը»․ 168.am

Փարթի` իշխանական «Ֆերմատանը»․ 168.am

168.am-ը գրում է․ «Մինչ իշխանությունները ժողովրդին մեղադրում են պարետատան սահմանած կանոնները չպահպանելու մեջ, ռեյդեր են իրականացնում, վարչապետը իր էջում կիսվում է տարբեր տեսանյութերով և լուսանկարներով, պարզվում է, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը։

Այս իրավիճակում ի՞նչ պահանջել շարքային քաղաքացուց, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը նաև պարետատան անդամ է, ինքն է խախտում պարետատան որոշումները՝ փակ տարածքում, ինչպիսին իր ակումբն է, մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ գիշերային ակումբին բնորոշ փարթի է կազմակերպում։

Մեր աղբյուրը պնդում է, որ վերոնշյալ ինֆորմացիայի իսկության մեջ համոզվելու համար բավական է նայել Կորյուն-Տերյան խաչմերուկի ՃՈ տեսախցիկները։ 168․am-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կազմակերպած փարթին տևել է մինչև լուսաբաց։

Հորդորում ենք ԱԱԾ-ին և Ոստիկանությանը՝ ստուգել այս տեղեկատվությունը և պատժել վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Միամտություն կլինի կարծել, թե նա հրաժարական կտա, բայց բոլոր դեպքերում մեր պարտքն ենք համարում հանրությանը իրազեկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի նման պահվածքի մասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ