05 06 2020

Արցախում հեռուստաալիքները փակելով հանրային տրամադրություններն են ստուգում. «Փաստ»

Արցախում հեռուստաալիքները փակելով հանրային տրամադրություններն են ստուգում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Արցախում դադարեցվել է մի քանի հեռուստաալիքների (այդ թվում՝ «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա ԹԻ ՎԻ») հեռարձակումը: Արցախի համապատասխան պատասխանատուները պնդում էին, որ խնդիրը տեխնիկական է, բայց թե երբ կլուծվի, չեն կարող ասել: Սակայն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում շատերն այստեղ դիտավորություն էին տեսնում, մասնավորապես կապված «5-րդ ալիքի» հետ: Ուշագրավ է, որ, չնայած պաշտոնապես նշվում է «տեխնիկական պատճառների» մասին, իշխանության որոշ սատելիտներ ոգևորությամբ արձագանքեցին՝ գտնելով, որ Արցախում «հեղափոխությունը հաղթում է»:

Այսինքն, ստացվում է, որ «հեղափոխության» հաղթանակը ասոցացվում է որևէ լրատվամիջոցի գործունեության կամ թեկուզ լոկալ տարածքում հեռարձակման դադարեցման հետ:

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրները պնդում են, որ գործ ունենք հանրային տրամադրությունների ուսումնասիրման հետ, թե ինչպիսի արձագանք կտրվի, հետագայում առավել տոտալ միջոցների ձեռնարկման նպատակով, ընդ որում՝ ոչ միայն որևէ հեռուստաալիքի հեռարձակման արգելափակման առումով»»։

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ