«Հրապարակ»-ը գրում է․ «Հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովը կքննի ՀՀ ՍԴ-ի և ՀՀ իշխանությունների` հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների մասին 2 առանձին դիմումները։ «Եզրակացությունը կլինի հունիսի 22-ի մերձակայքում. հետաքրքիրն այն է, որ ՍԴ-ն Վենետիկին է դիմել 1 տարի առաջ, իսկ իշխանությունը՝ մոտ 1 ամիս առաջ, փաստորեն, իշխանական դիմումը քննվում է արագ։ Չի բացառվում, որ «բալանսավորված» պատասխան լինի․ սա` ինձ, սա՝ քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին տարբերակով, ինչպես էր ՄԻԵԴ-ի որոշման դեպքում, որից ոչ ոք ոչինչ չհասկացավ»,- ասաց մեր աղբյուրը: Վենետիկի կարծիքը ստանալուց հետո ի՞նչ ժամկետում ՍԴ-ն կկայացնի որոշում։ «Օգոստոսին մոտ»:
Կլինի հօգուտ Քոչարյանի՞։ «Պետք է սպասել Վենետիկի խորհրդատվական կարծիքին։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի եզրակացությանը, ապա հիմքեր են տվել, որ ՍԴ-ն վճիռ կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»: Բայց կկայացնի՞։ «Դժվար է ասել, գուցե ՍԴ-ն ակնկալում էր, որ ՄԻԵԴ-ը հստակ «վճիռ» կկայացնի, ինքը պոստ-ֆակտում այն կարձանագրի, սակայն ՄԻԵԴ-ը, բնականաբար, չէր գնա այդ ճամփով։ Բայց հիմքերը կան, որ ՍԴ-ն կայացնի իր որոշումը։ Ի դեպ, մի նրբություն էլ կա․ ՀՀ ՍԴ հարցադրումները մանյովրային էին` «եթե այսպես, ապա․․․ իսկ եթե» կոնտեքստով, ինչին ՄԻԵԴ-ը պատասխանել է դիվանագիտական նույն մանյովրով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը