27 05 2020

Նիկոլի «սև ցուցակն» ընդարձակվել է․ հերթը հասավ իմքայլականներին․ «Հրապարակ»

Նիկոլի «սև ցուցակն» ընդարձակվել է․ հերթը հասավ իմքայլականներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հերթը հասավ մերոնց՝ Վարդան Աթաբեկյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կարապետյան, Թագուհի Թովմասյան,  Հայկ Սարգսյան (Զարեհի), Արթուր Դավթյան, Վիկտոր Ենգիբարյան, Անուշ Բեղլոյան, Շիրակ Թորոսյան, Հովհաննես Իգիթյան, Վարազդատ Կարապետյան, Արսեն Ջուլֆալակյան, եւ ցուցակը դեռ լիարժեք չէ, տեղ ունի ընդարձակվելու։

Այս ցանկը կառավարությունից տրվել է իրավապահներին, հասկանալի է` ում գիտությամբ, որ այս պատգամավորների վրա դոսյե հավաքվի, ժամկետն էլ է տրված` մինչեւ հունիսի 15-ը»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Ինչո՞ւ։ «Նրանց նկատմամբ հայտնի մարդը վստահություն չունի»: Իրավապահները պետք է «նախկիններին» թողնեն, զբաղվեն «ներկաներո՞վ»։ «Այո, արդեն «որոնողական» աշխատանքներն սկսվել են՝ գնում են անգամ պատգամավորների ապրած տարածքներ, նախկին թաղեր, հալ ու հարցմունք անում` հազար թվից բաներ են ման գալիս` ընդհուպ մինչեւ տատ ու պապ ներգրավում, քանի որ «նորերի» վրա առանձնապես շատ բան չկա»:

Նպատա՛կը։ «Առաջիկա զարգացումներին ընդառաջ՝ պոտենցիալ անհնազանդներին պետք է խաղից հանել՝ պառլամենտում վերադասավորություն թույլ չտալու համար»։ Ստիպելու են մանդատները վա՞յր դնել, թե՞ պարզապես ուզում են «խելոքացնել»։ «Մի մասի մանդատի հարցն է դրված, մի մասի համար էլ նախամանդատային վիճակ է, հաստատ՝ վախեցողներ կլինեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ