13 05 2020

​ՍԴ-ն՝ ձրի փաստաբանական գրասենյակ Վահե Գրիգորյանի համար․ «Հրապարակ»

​ՍԴ-ն՝ ձրի փաստաբանական գրասենյակ Վահե Գրիգորյանի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության պայմաններում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը սկսել է ՍԴ գնալ՝ օրվա տարբեր ժամերին։ Նա աշխատակիցներից մեկին հարցրել է. «Մյուս աշխատողները չե՞ն գալիս գործի»: «Չէ, կարանտին է, սահմանափակումներ են, ըստ անհրաժեշտության են գալիս»:

Մենք հարցրինք՝ իսկ Վահե Գրիգորյանն ամեն օ՞ր գալիս է։ «Երեկոյան կողմերը, եթե ավտոմեքենան կանգնած է, ուրեմն շենքում է։ Իսկ թե ինչ է անում՝ դժվար է ասել։ Իր ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարում, նիստերին չի մասնակցում։ ՍԴ-ն ավելի շատ իր համար ձրի փաստաբանական գրասենյակ է դարձել` քաղաքի կենտրոնում։ Եթե Բաղրամյանի վրա գրասենյակ վարձեր, պատկերացնո՞ւմ եք` ինչքան վարձ կտար»:

Բայց նաեւ փող է ստանում չէ՞ «գրասենյակի» համար՝ ստանո՞ւմ է աշխատավարձ։ «Այո, իհարկե, կանոնավոր փոխանցում ենք, պրեմիա չի ստանում միայն, ՍԴ նախագահի որոշմամբ՝ մարտ ամսից ոչ մեկը պրեմիա չի ստանում` կորոնավիրուսի հետ կապված»:

Իսկ ՍԴ-ն նիստեր անո՞ւմ են: «Այո, երեքշաբթի նիստ է նշանակված»: Առցա՞նց։ «Ոչ, դատավորները  նիստերի օրը գալիս են, խորհրդակցական սենյակը տեղափոխել ենք գրադարան, որ սոցիալական հեռավորությունը պահպանեն, նիստերն անում ենք դատավորների ներկայությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ