03 04 2020

Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը շտապել է Երևան․ «Հրապարակ»

Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը շտապել է Երևան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ԼՂ նախագահի գրեթե հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը Երեւանում էր: Քաղաքական շրջանակներում պնդում կար, որ նա եկել է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Դուք Երեւանո՞ւմ եք՝ երեկ կեսօրին հարցրինք Արայիկ Հարությունյանին, տեղեկություն ունենք, որ երկու օր Երեւանում եք լինելու։ «Արդեն ոչ` Երեւանում չեմ, վերադարձել եմ Արցախ»:

Իսկ ինչո՞ւ էիք եկել։ «Հազար ու մի գործերով, ինչ է` իրավունք չունե՞մ գալ Երեւան»: Դե, ասում են` պետք է հանդիպեիք Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ, նման հանդիպում չի եղել»: Երեկ տեղեկություններ կային, որ Մասիս Մայիլյանը նույնպես Երեւան է եկած եղել, սակայն նա զանգերին չի պատասխանում: Երեկ նա շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին եւ հայտարարեց, որ իր որոշման մասին առաջիկայում կհայտնի, ինչը հաստատում են լուրերը, որ հնարավոր է հրաժարվի երկրորդ փուլին մասնակցելուց»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ