20 03 2020

Հոգևոր դասն ու հավատացյալները վրդովված են․ «Հրապարակ»

Հոգևոր դասն ու հավատացյալները վրդովված են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ փորձեցինք մոնիտորինգ անել, թե հայաստանյան էլիտայից ովքեր են մասնակցել նախորդ օրվա համահայկական աղոթքին։ Հոգեւոր դասն ու հավատացյալները վրդովված էն, որ նույն ժամին վարչապետն ուղիղ եթերում հարցազրույց է տվել։ «Կարող ենք, չէ՞, մտածել, որ պատահական չէր, որովհետեւ աղոթքի ժամի եւ օրվա մասին շատ կանխավ էր հայտարարվել»,- ասաց էջմիածնի միաբանը:

Մասնակցե՞լ եք աղոթքին` ՖԲ-ով հարցրեցինք նախարարներին․ ԿԳՄՍ նախարարը կարդաց՝ չարձագանքեց, Արսեն Թորոսյանը չկարդաց: ԱԳՆ-ում տեղյակ չեն եղել, որ նման «միջոցառում» կա, իսկ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն ասաց․ «Մենք այդ ժամին աշխատանքային քննարկման էինք»։ Ի՞նչ էիք քննարկում ժամը 7-ին։ «Կարեւոր հարցեր»: Կարող էիք, չէ՞, մի 5 րոպեով ընդհատել․ «Տեղյակ չենք եղել»: Եթե տեղյակ լինեիք, կաղոթեի՞ք։ «Կարծում եմ՝ պարոն Միրզոյանի վերջին ելույթում այդ հարցի պատասխանը կգտնեիք. նա ասաց` Աստված պահապան բոլորիս»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ