19 03 2020

​Զարմանալի նշանակում՝ գրեթե բոլորի համար․ նոր խումբը լավ արդյունք չի ունենալու․ «Ժողովուրդ»

​Զարմանալի նշանակում՝ գրեթե բոլորի համար․ նոր խումբը լավ արդյունք չի ունենալու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, պատգամավորական ու իրավաբանական գործունեությունը «հորով-մորով» արած, այժմ էլ որոշել է զբաղվել Հայաստան ներդրումներ բերելու և այն խթանելու գործով:

Բանն այն է, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է ստեղծել ներդրումների խթանման հարցերով աշխատանքային խումբ, և այն ղեկավարելու է, ոչ ավել, ոչ պակաս, հենց իրավաբան-պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները փոխանցում են, որ գրեթե բոլորի համար զարմանալի է եղել աշխատանքային խմբի ղեկավարի նշանակման հարցը, քանի որ ՀՀ-ում ներդրումների խթանման հարցը շատ լուրջ տնտեսագիտական հմտություններ է պահանջում: Ու այս կարևոր աշխատանքային խումբը վստահելով Ն. Բաղասարյանին՝ արդեն իմքայլականների շրջանում խոսվում է այն մասին, որ այն լավ արդյունք չի ունենալու:

Եվ նկատենք, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը Բաբկեն Թունյանն է, սակայն այս կարևոր աշխատանքային խմբի ղեկավար է դառնում այս ոլորտից թերևս հեռու անձ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հենց Բաղդասարյանից պարզել՝ ինչու են իրեն վստահել այս խմբի ղեկավարումը: «Վարչապետի առաջարկությունն է եղել, որ խորհրդարանում նման աշխատանքային խումբ ստեղծվեր: Հիմա պետք է կատարենք այնպիսի փոփոխություններ, որպեսզի արդյունքում պետությունը քիչ միջամտի բիզնես գործունեությանը»,- նշեց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ