20 02 2020

Զոդի ողբերգական վթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ․ «Հրապարակ»

Զոդի ողբերգական վթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք, որ նշված դեպքով հարուցված առաջին դատական նիստը նշանակվել էր դեկտեմբերի 1-ին, բայց անհայտ պատճառներով հետաձգվեց։ Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։

Զոհվածների իրավահաջորդները մտավախություն ունեն, որ ամեն գնով փորձում են մեղմացնել ավտովթարի պատճառ դարձած «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի մեղքը․ վերջինիս շահերի պաշտպանը Սեդա Սաֆարյանն է։ Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 անձի առողջությանը պատճառվել են միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ