06 02 2020

Նախագահը հասկացրել է՝ հակասահմանադրական օրենք չի վավերացնի․ «Հրապարակ»

Նախագահը հասկացրել է՝ հակասահմանադրական օրենք չի վավերացնի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կայացած Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումն անցել է բավականին ծանր մթնոլորտում: Չնայած տարածված հաղորդագրության անշառ տեքստին, Արմեն Սարգսյանն առանց ավելորդ «սեթեւեթանքի» Փաշինյանին ասել է` նման հակասահմանադրական օրենք պատրաստ չեմ վավերացնել՝ հետագայում խնդիրներ կարող են լինել, եւ հորդորել է հետ կանգնել այդ նախաձեռնությունից, որովհետեւ միջազգային կառույցներից լուրջ ահազանգեր են ստանում, այդ թվում եւ` ուղիղ զգուշացումներ, որ ինստիտուտների նկատմամբ նման մոտեցումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար:

Հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանը զանգահարել է Արարատ Միրզոյանին, ասել` հետաձգեք ԱԺ խորհրդի այսօրվա նիստը, պետք է շտկումներ մտցվեն նախագծի մեջ: Խորհրդի իմքայլական անդամները, բացի Արարատից, մինչեւ վերջին վայրկյանը չեն իմացել, որ նիստը հետաձգվում է: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ` միջազգայինները կառավարությանը` փոխվարչապետերին եւ արդարադատության նախարարին նաեւ զգուշացրել են, որ կանգ առնել է պետք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ