21 12 2019

Ուժեղացված հսկողություն՝ տաքսիների նկատմամբ․ «Ժողովուրդ»

Ուժեղացված հսկողություն՝ տաքսիների նկատմամբ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տաքսիների ոլորտը կարգավորելու օրենսդրական նախագիծ է մշակում: Տրանսպորտի լիցենզավորման պետ Արայիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ուժեղացվելու է հսկողությունը և´ տաքսի գործունեությամբ զբաղվող անհատ վարորդների, և´ օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների նկատմամբ:

«Նախատեսվում է նաև լիցենզավորում տալու ժամանակ օնլայն համակարգով հետևել` լիցենզիա ստանալու համար դիմած քաղաքացին ինչ հիվանդություններ ունի: Իսկ ավտոմեքենայի տեխնիկական վիճակին հետևելու հետ կապված հարցը քննարկման փուլում է»,- փոխանցեց Արայիկ Ստեփանյանը:Մեր զրուցակիցը պնդեց, որ հսկողությունն ուժեղացվելու է նաև տեխնիկական կայաններում, որպեսզի տեխզննումը ձևական չլինի: Մասնագետի խոսքով` այսօր գործող օրենքով տաքսի գործունեությունը լիցենզավորման ենթակա է, միայն սահմանված պետական տուրքն է հանվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ