Վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները բողքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են, որ նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։ Վարորդները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, նույնիսկ, նամակ-դիմում են պատրաստել:
Չնայած որոշումը սահմանում է նաև արտոնյալ պայմաններով մաքսազերծում, բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծում են, նույնիսկ դրանով հանդերձ մաքսազերծումն ու բնապահպանական վճարը միասին երբեմն գերազանցում են մեքենայի արժեքը, եղել են եռապատիկ գերազանցման դեպքեր։
«Բազմաթիվ քաղաքացիներ այդ պատճառով ստիպված են իրենց մեքենաները վերավաճառել Հայաստանից դուրս, իրենց վճարած գնից էլ ցածր գնով, ինչն էլ իր հերթին վաթարացնելու է տվյալ մրդկանց կենսամակարդակը։ Բացի այդ, գումարը չի բավականացնի Հայաստանի տարածքում ապահով մեքենաներ գնելու համար։ Գնվելու են մեքենաներ, որոնք ավելի մեծ վնաս են հասցնելու բնությանը, լինելու են տարեթվով շատ հին, ինչն էլ իր հերթին ավելացնելու է ճանապարհատրանսպորտային վթարների թիվը»,-Փաշինյանին հասցեագրված նամակ-դիմումից հատված ընթերցեց ակցիայի մասնակից տղամարդը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը