19 12 2019

Կադրային ջա՞րդ․ ԱԻ նախարարությանը դատի են տվել․ «Ժողովուրդ»

Կադրային ջա՞րդ․ ԱԻ նախարարությանը դատի են տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա էլ ՀՀ ԱԻՆ նախկին աշխատակիցներն են դատի տվել նախարարությանը` պահանջելով իրենց վերականգնել նախկին պաշտոններին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ ինչ-որ մարդիկ են «աշխատում», ովքեր ուղղորդում են այնպիսի գործողություններ, որպեսզի ամեն կերպ վարկաբեկեն Ցոլակյանին ու նրա կայացրած որոշումները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահին դատական հայց է ներկայացրել նախարարության դեմ ԱԻՆ փրկարար ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ծատուրովը և ԱԻՆ աշխատակից Կարեն Գևորգյանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ` պարզելու համար, թե ինչ է կատարվում նախարարությունում: «Ես որևէ նման տեղեկություն չունեմ` դատական հայցերի հետ կապված: Ի՞նչ կադրային ջարդի մասին կարող է խոսքը լինել, նման բան չկա: Եթե որևէ սխալ արարք թույլատրվել է, աշխատանքից ազատում եղել է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ