17 12 2019

Փաշինյանը պետք է նայի ՌԴ աչքերին․ Մոսկվան պայման է դրել․ «Իրատես»

Փաշինյանը պետք է նայի ՌԴ աչքերին․ Մոսկվան պայման է դրել․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե առաջիկայում կառավարության ռեբրեդինգ տեղի կունենա, սակայն Նիկոլ Փաշինյանը կանգնած է անլուծելի դիլեմայի առաջ` որտեղի՞ց վերցնել կադրեր: Կադրային «աշխարհագրությունը» մեծ չէ` նրա թիմն ապացուցել է, որ դիլետանտ ու անմեղսունակ է։ Պետք է օգտվի այլոց «ռեզերվից»։

Խորհրդարանական ուժերին քարտ-բլանշ չի տա։ Լևոն Տեր-Պետրոսյանին, 1996-ի ընտրությունների մասով, խիստ մտածված «ասֆալտին փռեց»: Ընդ որում, «վականս» են այնպիսի պաշտոններ, որոնց նշանակման համար, բոլոր դեպքերում, Փաշինյանը պետք է նայի Ռուսաստանի «աչքերի» մեջ, մասնավորապես` ԱԱԾ պետի մասով։ Նաև` ոստիկանապետի:

Ավելին` Ռուսաստանը դեռ վաղուց պայման է դրել` փոխել ԱԽ քարտուղարին։ ԱԽ-ում պետք է ունենալ այնպիսի մարդ, որը չի շարժի մայր-Ռուսաստանի զայրույթը: Ընդ որում, Ռուսաստանը ցանկանում է նաև առաջին փոխվարչապետը լինի իր սրտով մեկը:

Փաշինյանը պատային իրավիճակում է. պաշտոնավարման մեկ տարին լրանում է, իրեն անվստահություն հայտնելու հնարավորությունը` նույնպես, իսկ կադրային հարցերում ինչպես լուծում չի ունեցել, այնպես էլ չունի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ