07 12 2019

Հրահանգել են ստուգել Ծառուկյանի շինությունները. արդեն մի բան գտել են․ «Ժողովուրդ»

Հրահանգել են ստուգել Ծառուկյանի շինությունները. արդեն մի բան գտել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շեյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն- ԲՀԿ հարաբերությունները այլ փուլ են թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգվել է ուսումնասիրել եվ պարզել 2002 թ.-ից սկսած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող շենք-շինությունների օրինականությունը, եւ արդեն մի բան գտել են՝ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» ընկերության հետ կապված:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են, որ Ծառուկյանի ունեցվածքի մասին հրահանգավորված ստուգումների լուրը չի համապատասխանում իրականությանը, բայց այ «Օլիմպավան» համալիրը խախտումներով է կառուցվել: Ըստ քաղաքային իշխանության պատասխանի` «Կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է կոպիտ նախագծային շեղումներով, արդյունքում զավթվել է համայնքային նշանակության 990,06քմ (619,18քմ+670,88քմ) հողատարածք»: ԲՀԿ-ից երեկ այս առիթով մեր հարցերը անպատասխան մնացին. խոստացան անդրադառնալ այսօր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ