12 11 2019

«Ժողովրդի» իշխանության համար առաջնայինը սեփական բարեկեցությունն է․ 168.am

«Ժողովրդի» իշխանության համար առաջնայինը սեփական բարեկեցությունն է․ 168.am

168.am-ը գրում է․ «Հասարակության ու իշխանու­թյան միջև անջրպետը գնալով խորանում է: Համատարած աղքա­տության ֆոնին մարդկանց համար հասկանալի չեն «ժողովրդի իշխա­նության» կողմից թույլ տրվող ճո­խությունները: Եթե նման բան անե­ին նախկին «հակաժողովրդական» իշխանությունները, դեռ կարելի էր հասկանալ, ու երևի թե ավելորդ է ասել՝ ինչպիսի աղմուկ կբարձրացնեին ընդդիմադիրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը:

Բայց այսօր նախկինները չկան: Ու դժվար է հավատալ, որ նման բան կարող է իրեն թույլ տալ «ժողովրդի իշխանությունը»: Հիմա որքան էլ վարչապետը փորձի արդարացում­ներ բերել, միևնույն է, դրանք ընկալե­լի չեն հասարակության համար: Ինչ­պե՞ս կարող է ժողովրդի վարչա­պետն իրեն թույլ տալ կրկնապատկել նախարարների աշխատավարձը, երբ Հայաստանի հպարտ քաղաքա­ցին օրվա հացի խնդիր ունի, երբ մարդիկ աշխատելու և արժանապա­տիվ ապրելու տարրական հնարավո­րություններ չունեն, երբ երկրում ավելի քան 200.000 քաղաքացի աղ­քատ է, երբ հասարակության սոցիա­լական խոցելի խմբերի եկամուտնե­րը շատ ցածր են, ու կառավարությու­նը միջոցներ չի կարողանում գտնել դրանք բարձրացնելու համար, երբ տարիներ հետո պետական բյուջեն կենսաթոշակները հազիվ 3000-4000 դրամով ավելացնելու հնարավորու­թյուններ ունի:

Եթե նման բան լիներ նախկինում, Նիկոլ Փաշինյանը հաստատ քարը քարին չէր թողնի: Բայց այսօր արդեն շատ բան է փոխվել, ինչը չէր կարելի նախկինում՝ հիմա ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ, գուցե նաև պար­տադիր է: Թվում է, թե այդպես չպիտի լիներ: Ժողովրդի վարչապետը չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Բայց պարզվում է՝ լավ էլ թույլ է տա­լիս: Ու ոչ միայն թույլ է տալիս, այլև արդարացնում է:Համատարած աղքատության ֆո­նին, որը եղել է ու կա նաև իշխանափոխությունից հետո, վարչապետը կարող է իրեն թույլ տալ ոչ միայն նա­խարարների աշխատավարձերը կրկնապատկել, այլև միլիոններ ծախսել նոր ծառայողական ավտոմեքենա­ներ գնելու, առանձնատուն վերանո­րոգելու, արտասահմանյան թանկար­ժեք այցեր կատարելու, պետական միջոցներն իր հայեցողությամբ տնօրինելու համար: Նիկոլ Փաշինյանին հարիր չի առանց վերանորոգման ապրել մի տանը, որտեղ նախկինում ապրել է նախորդ ղեկավարը: Հազիվ թե կարելի է կարծել, որ նախկին նա­խագահը կարող էր վատ պայմաննե­րում ապրած լինել, բայց այդ պայմանները Նիկոլ Փաշինյանին այլևս չեն բավարարում:

Ամենևին կարևոր չէ, թե ինչքա՞ն գումար է ծախսվել վարչապետական առանձնատան վերանորոգման հա­մար: Կարևորը երևույթն է, կարևորը մոտեցումների այն փոփոխություն­ներն են, որոնք այս մեկուկես տա­րում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի մոտ:

Երբ նա դեռ նոր էր ստանձնել վար­չապետի պաշտոնը, բոլորովին այլ կերպ էր ներկայացնում ժողովրդի և իշխանությունների փոխհարաբերու­թյունները: Սա ժողովրդի իշխանու­թյուն է, որը եկել է ժողովրդին ծառա­յելու: Իշխանությունը պատրաստ է անգամ անվարձահատույց ծառայել ու լուծել ժողովրդի խնդիրները, անընդհատ կրկնում էր Նիկոլ Փաշին­յանը:

Բայց ի՞նչ ունենք այսօր: Ունենք մի իշխանություն, որի համար առաջնայինը ոչ թե ժողովրդի, այլ սեփական բարեկեցության ապահովումն է»,-գրում է թերթը։Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ