25 10 2019

ԲԿ-ում մինչ այժմ քննարկում են Ռոբերտ Քոչարյանի պահվածքը. «Փաստ»

ԲԿ-ում մինչ այժմ քննարկում են Ռոբերտ Քոչարյանի պահվածքը. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գտնվում է կալանքի տակ, տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ նախ՝ բուժզննության, այնուհետև՝ վիրահատության։ Երկուշաբթի Քոչարյանն արդեն ապաքինված վերադարձավ «Կենտրոն» ՔԿՀ։ 

Հիվանդանոցի մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲԿ-ում հիմա էլ շարունակում են քննարկել Քոչարյանի պահվածքն ու կեցվածքը հիվանդանոցում։ 

Բժիշկներն ու անձնակազմի անդամները միմյանց հետ զրույցներում շեշտում են թե՝ «տեսա՞ր՝ ինչ հարգանքով, չափած-ձևած մարդ է Քոչարյանը»: 

Ըստ մեր զրուցակցի, շատերին հատկապես զարմացրել է, որ երկրորդ նախագահը բոլորի հետ էլ շփվել է շատ բարեհամբույր, ընդգծված հարգանքով։ 

Չնայած պահպանման հատուկ ռեժիմին (պալատը հսկվել է ՔԿՎ ծառայողների կողմից) մթնոլորտը հիվանդանոցի այդ հարկում բացարձակ լարված չի եղել նաև Քոչարյանի բարձր տրամադրության ու կատակների շնորհիվ։ 

Ի դեպ, այս հանգամանքը ևս մեր զրուցակցի խոսքերով, շատ է զարմացրել հիվանդանոցի անձնակազմին, որովհետև միշտ լսել են, որ Քոչարյանը «չոր ու խիստ մարդ է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ