«Փաստ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը միեւնույն ժամանակ որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Բաբայանին։
Հարցը քննվել էր նախօրեին, իսկ որոշումը հրապարակվեց երեկ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերն, ըստ էության, բացակայել են:
Մեր աղբյուրների պնդմամբ, նա դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽ-ից «կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես»-ի հանգույն հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի:
Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը