«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե ժամանակ առաջ հետաքրքիր զարգացումներ են ընթացել Մոսկվայի հետ հարաբերություններում` Նիկոլ-Էդմոն-ռուսական կողմ «եռանկյունով»:
Ռուսական կողմը ոչ մի կերպ չի մոռանում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման նախագիծ էր ներկայացրել: Նիկոլը փորձել է ռուսներին բացատրել, որ իրենք դաշինքի մեջ են եղել երկու արևմտյան ուժերի` «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ, վերջիններս կտրուկ պահանջ են դրել, որ նման որոշում լինի, ինքն էլ ֆրակցիայի ղեկավար էր, ստիպված ընդառաջ է գնացել, հանդես եկել որպես հիմնական զեկուցող, որպեսզի «նրանք ավելի անկանխատեսելի ու սուր բաներ չխոսեն»:
Էդմոն Մարուքյանենք էլ իրենց հերթին են փորձել ռուսների առաջ պապից կաթոլիկ լինել նվիրվածության հարցում (հիշենք` անցած դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրանք իրենց ծրագրից հանել էին ԵԱՏՄ-ից դուրս գալու դրույթը), ապա փորձել այդ որոշման նախագիծը «գցել» Նիկոլի «ջեբը», թե, որպես ֆրակցիայի ղեկավար, ինքն էր նախաձեռնող-ներկայացնող-թեզեր առաջադրողը, անգամ շատ ավելի անհարկի, քան նախագծում կար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը